Իրաքում հարկադիր տեղահանվածների թիվը կարող է կրկնակի ավելանալ. ՄԱԿ

08:51 • 01.06.16

Իրաքում առաջիկա ամիսների ընթացքում հարկադիր տեղահանվածների թիվը կարող է կրկնակի ավելանալ` «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչների դեմ պայքարի գործողությունների պատճառով, կանխատեսում են ՄԱԿ-ում:

 

«Իրաքի դեպքում մենք արդեն 3.4 մլն մարդ ունենք, ովքեր տեղահանվել են ԻՊ-ի ակտիվանալուց ի վեր: Այժմ մենք խոսում ենք այն մասին, որ հետագա ամիսների ընթացքում ևս 3 մլն տեղահանված մարդ կլինի»,- հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալ Լիզ Գրանդեն:
 

Իրաքցի զինվորականներն օրերս սկսել են Էլ Ֆալուջա քաղաքի ազատագրումը: Այդ ընթացքում բանակն ազատագրել է մի քանի բնակավայր, փոխանցում է РИА Новости-ն: