Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է ՌԴ ավիացիան խոցում ԻՊ-ի նավթապահեստները (տեսանյութ)

14:52 • 01.06.16

Ռուսական օդուժին պատկանող Սու-34 ինքնաթիռները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավթի պահեստարանները։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, կադրերը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Հարվածներ են հասցվել Ռաքքա նահանգում՝ ԻՊ-ի, այսպես կոչված, մայրաքաղաքից ոչ հեռու։


Զինվորականները հաղորդել են, որ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 200 օբյեկտ, որոնցում նավթի արդյունահանում ու նավթամթերքի մշակում էր իրականացվում։

 

 

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է ՌԴ ավիացիան խոցում ԻՊ-ի նավթապահեստները (տեսանյութ)