Իտալիայի ոստիկանությունը մաֆիայից 324 մլն եվրոյի սեփականություն է առգրավել

13:13 • 01.06.16

Իտալական ոստիկանությունը չորեքշաբթի օրը տեղի մաֆիային պատկանող սեփականության առգրավման գործողություն է իրականացրել:

 

Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, առգրավված սեփականության արժեքը գնահատվում է 324 միլիոն եվրո:

 

Ոստիկանությունը կալանքի տակ է առել մի շարք ընկերություններ, անշարժ գույք, ավտոմեքենաներ, որոնք գրանցված են մաֆիայի խմբերի հետ կապված անձանց անուններով:

 

Իտալիայի հարավում գտնվող Ռեջիո-դի-Կալաբրիա քաղաքից բացի գործողություն է անցկացվել նաև Տոսկանայի և Աբրուցոյի կենտրոնական հատվածներում, նշում է գործակալությունը:

 

Իտալիայի ոստիկանությունը մաֆիայից 324 մլն եվրոյի սեփականություն է առգրավել