Երևանյան բնակարանում հայտնաբերվել է դի՝ դաստակի և պարանոցի կտրած վերքերով, տանը բաց է եղել գազը

12:31 • 01.06.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 1-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 

Պարզվել է, որ բնակարանում գազի արտահոսք է եղել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը դադարեցվել է տեղի ուժերով:
 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ի. Շ-ի (ծնվ. 1957թ.) դին՝ դաստակի և պարանոցի հատվածում առկա կտրած վերքերով:
 

Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածի մոտ հայտնաբերվել է 20 լիտր տարողության բենզինի տարա, իսկ մահացածի մոտ հայտնաբերվել է խոհանոցից մինչև հյուրասենյակ հատուկ անցկացված գազի ռետինե խողովակը։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները ժամանել են գազի արտահոսքի մասին ահազանգի հիման վրա։


Լոգարանում հայտնաբերվել է դանակ, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նամակ-երկտող: