Նաուրուում արգելել են ստրկությունը, թույլատրել՝ միասեռականությունը
Նաուրու կղզու իշխանությունները հասել են երկրի քրեական օրենսդրության մեջ փոփոխությունների հերթական խոշոր փաթեթի ընդունմանը` քրեորեն պատժելի արարքների ցուցակից մասնավորապես բացառելով միասեռական հարաբերությունները և ինքնասպանությունը, գրում է BBC-ն:
Բացի այդ, օրենսդրությունում փոփոխությունները չեղարկում են ստրկությունը, որը նախքան այդ ոչ պաշտոնապես թույլատրվում էր երկրում, մայրերին արգելվում է սպանել իրենց նորածին երեխաներին և ընդլայնում են բռնաբարություն հասկացությունը սեռական բռնության դեպքում, որը գրանցվել է ամուսնության ընթացքում: Սակայն հղիության արհեստական ընդհատումները Նաուրուում շարունակում են անօրինական համարվել:
Շատ միջազգային կազմակերպություններ ողջունել են այդ որոշումը` նշելով, որ Նաուրուն լավ օրինակ է տալիս խաղաղօվկիանոսյան պետություններին` պնդելով գենդերային հավասարության սկզբունքների և սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցում:
Միևնույն ժամանակ, իշխանությունները որոշել են չեղարկել ինքնասպանությունների փորձի համար պատիժը՝ այն բանից հետո, երբ մի քանի փախստականներ փորձել էին ինքնասպանություն գործել:
Նաուրուն կղզի-պետություն է Խաղաղ օվկիանոսում: Նրա տարածքը կազմում է 21 ք/կմ, իսկ բնակչությունը` մոտ 10.000 մարդ:










