Էլիզաբեթ 2-րդն իր հավատարիմ շների հետ զարդարել է Vanity Fair-ի շապիկը (լուսանկար)

17:38 • 01.06.16

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հայտնվել է հեղինակավոր Vanity Fair ամսագրի բրիտանական խմբագրության հունիսյան համարի շապիկին:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 90-ամյա միապետին լուսանկարել է ոլորտի ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկը` Էնի Լեյբովիցը, ով թագուհուն անմահացրել է իր հավատարիմ չորքոտանիների` Ուիլոու, Վուլկան, Քենդի, Հոլի անուններով կորգի շների հետ:



Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ լուսանկարն արվել էր դեռևս ապրիլին` Էլիզաբեթ 2-րդի հոբելյանի կապակցությամբ:



Ավելի վաղ հրապարակվել էր Լեյբովիցի մեկ այլ լուսանկար, որում թագուհին շրջապատված է իր ծոռներով:

 


The Queen cosies up to Willow, Vulcan, Candy and Holly in the grounds of Windsor Castle on the cover of Vanity Fair's summer issue. Leibovitz told the magazine that all the images 'were (the Queen's) ideas' 
Another image from the Leibovitz shoot sees the Queen walking the dogs in Windsor's gardens, while others see her posing with her great-grandchildren including Prince George and Princess Charlotte (pictured)