Ռուսաստանում ձերբակալվել է մոտ 50 հաքեր՝ ռուսական բանկերից 1,7 միլիարդ ռուբլի գողանալու համար

14:23 • 01.06.16

Ռուսաստանի մի շարք շրջաններում ձերբակալվել է հաքերային խմբի մոտ 50 անդամ, ովքեր վնասակար համակարգչային ծրագրի օգնությամբ ավելի քան 1,7 միլիարդ ռուբլի են գողացել ռուսական ֆինանսական հաստատություններից: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից։

 

Այնտեղ նշել են, որ ՌԴ 15 շրջաններում Անվտանգության դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից անցկացված քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 50 մարդ, որոնցից 18-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, իսկ երեքի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Նշվում է, որ հանցավոր խմբի անդամներին, որոնք ներգրավված են վնասակար համակարգչային ծրագրի ստեղծման, տարածման և օգտագործման մեջ, մեղադրանք է ներկայացվել:

 

Ռուսաստանում ձերբակալվել է մոտ 50 հաքեր՝ ռուսական բանկերից 1,7 միլիարդ ռուբլի գողանալու համար