ԻՊ-ը ստիպում է գրավյալ տարածքների բնակիչներին հրաժարվել արբանյակային ալեհավաքներից (տեսանյութ)

16:01 • 01.06.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն Իրաքում և Սիրիայում իրենց զավթած տարածքների բնակիչներին ստիպում են հրաժարվել օտարերկրյա հեռուստաալիքների դիտումից ու ապամոնտաժել արբանյակային ալեհավաքները:



Ինչպես նշում է The Independent-ը, իսլամիստ գրոհայինները «մեդիապատերազմ» են հայտարարել թշնամական պետություններից հեռարձակվող ալիքներին:



Իսլամիստները պահանջել են, որ բնակիչներն իրենց կամքով ապամոնտաժեն ալեհավաքներն ու դեն նետեն դրանք, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են այնդպես վարվել, պատժվում են ահաբեկիչների կողմից:

 

Ըստ իսլամիստների՝ արբանյակային հեռուստատեսությունը ծաղրում է իսլամը, վիրավորում Ալլահին, ժողովրդավարության քարոզ է անում և հակաբարոյական նյութերով խեղաթյուրում է մարդկանց մտքերը:

 

Աղբյուրը հավելում է, որ ԻՊ-ն ունի սեփական հեռուստատեսային ցանցը, ռադիոկայաններ, լրատվական կայքեր, ամսագրեր ու շաբաթաթերթեր: Բացի այդ, այն խստագույնս վերահսկում է  այն տեղեկատվությունը, որը հասնում է բնակչությանը:



 

ԻՊ-ը ստիպում է գրավյալ տարածքների բնակիչներին հրաժարվել արբանյակային ալեհավաքներից (տեսանյութ)