Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է երիտասարդ սերֆերի վրա՝ կծելով նրա ոտքը

16:19 • 01.06.16

Ավստրալիայի արևմտյան ափի մոտ շնաձուկը հարձակվել է սերֆեր Բեն Գերինգի վրա` կծել-պոկելով վերջինիս ոտքը:


Ինչպես նշում է bbc.com-ը, 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:


«Սկզբում ամեն ինչ լավ էր, հետո նա ընկավ տախտակից, որի շուրջ եղած շնաձկները հարձակվեցին նրա վրա»,- պատմել է տուժածի ընկերը:


Աղբյուրը մանրամասնում է, որ այս հարձակումից առաջ Surf Lifesaving Western Australia կազմակերպությունը տեղեկացրել էր, որ տվյալ տեղանքը վտանգավոր է լողալու ու սերֆինգով զբաղվելու համար, քանի որ այնտեղ մեծ քանակությամբ շնաձկներ են նկատվել:

 

Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է երիտասարդ սերֆերի վրա՝ կծելով նրա ոտքը