Մոտ 12 մլրդ եվրո. Շվեյցարիայում կբացվի աշխարհի ամենաերկար երկաթուղային թունելը (տեսանյութ)

09:20 • 01.06.16

Աշխարհի ամենաերկար երկաթուղային թունելը, որի երկարությունը կազմում է մոտ 57 կմ, այսօր կբացվի Շվեյցարական Ալպերում: Այն կօգնի գրեթե 1 ժամով կրճատել Գերմանիայից Իտալիա ճանապարհը` Շվեյցարիայի տարածքով, գրում է РИА Новости-ն:

 

Թունելի բացման հանդիսավոր արարողությանը, որի արժեքը կազմել է մոտ 12 մլրդ եվրո, և գնացքների երթևեկության պաշտոնական մեկնարկին կմասնակցեն Շվեյցարիայի նախագահ Յոհան Շնայդեր Ամանը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:

 

Հանրության համար թունելի պաշտոնական բացումը կկայանա 2016թ. դեկտեմբերի 11-ին: Սպասվում է, որ ուղևորատար գնացքները թունելով կանցնեն 250կմ/ժ արագությամբ, բեռնատարները` 160 կմ/ժ արագությամբ: