Թաիլանդի ռազմական իշխանությունները թույլ են տվել այլախոհներին արտերկիր մեկնել

10:20 • 01.06.16

Թաիլանդի ռազմական իշխանությունները չեղարկել են 2014 թվականի ռազմական հեղաշրջումից հետո «սև ցուցակում» ներառված մի խումբ այլախոհների՝ ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների արտերկիր մեկնելու արգելքը, գրում է РИА Новости-ն:

 

Այդ անձանց արտերկիր մեկնելու թույլտվության մասին հրամանագիրը հրապարակվել է երեքշաբթի երեկոյան Royal Gazette-ում և ուժի մեջ է մտել չորեքշաբթի օրվանից:

 

Արտերկիր մեկնելու թույլտվությունը վերաբերում է միայն այն այլախոհներին, որոնց նկատմամբ հրամանագրի հրապարակման ժամանակ դատաքննություն կամ քննություն չի անցկացվում: Դա մեխանիկորեն արգելքից ազատվածների թվից բացառում է երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին, որի կառավարությունը տապալվել է հեղաշրջմամբ, և նրա կառավարության նախարարների մեծ մասին, ինչպես նաև 2014-2016 թվականներին բողոքի ակցիաներ անցկացրած ակտիվիստներին:

 

Թաիլանդի ռազմական իշխանությունները թույլ են տվել այլախոհներին արտերկիր մեկնել