Հալեպի հայաշատ թաղամասի հրթիռակոծությունից հայ է վիրավորվել (լուսանկարներ)

23:01 • 02.06.16

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը կեսօրից հետո դարձյալ հրթիռակոծվել է:

 

Հրթիռներ են ընկել նաև Սուլեյման Հալեբի, Շեյխ Մաքսուդ, Ջաբրիե շրջաններում:


Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 15 մարդ:


Վիրավորների թվում է նաև հալեպահայ Ժոզեֆ Գոչյանը, որի վիճակը կայուն է:


Այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել նաև Սիրիայի Լաթաքիա քաղաքում: Ալտաաթար թաղամասում հեծանիվ վարող մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն է պայթեցրել: Պայթյունի հետևանքով զոհվել է 2,  վիրավորվել՝ 4 քաղաքացի։
 

Հալեպի հայաշատ թաղամասի հրթիռակոծությունից հայ է վիրավորվել (լուսանկարներ)