Սան Պաուլոյում մոտ 5000 կին բողոքել է բռնաբարությունների դեմ (լուսանկարներ)

08:39 • 02.06.16

Բրազիլիայում հազարավոր կանայք դուրս են եկել փողոց` բռնաբարությունների դեմ բողոքի ակցիայի շրջանակում, Սան Պաուլո քաղաքում ցուցարարների թիվը հասել է 5.000-ի, գրում է РИА Новости-ն:

 

Ակցիաները հետևել են մեծ աղմուկ առաջացրած տեսանյութին, որը հրապարակվել է մայիսի 21-ին: Ենթադրվում է, որ ավելի քան 30 տղամարդ սեռական բռնության են ենթարկել 16-ամյա աղջկա Ռիո դե Ժանեյրոյի աղքատ թաղամասերից մեկում և տեսագրությունը տեղադրել համացանցում:

 

Աղբյուրը նշում է, որ 3 կասկածյալներ ձերբակալվել են, ևս 3-ին փնտրում է ոստիկանությունը:
 

Բողոքի ցույցերից մեկ օր առաջ Սենատը հաստատել է օրինագիծ, որը ենթադրում է ավելի լուրջ պատժամիջոցներ խմբակային բռնաբարության համար: