Էկվադորին կպահանջվի $3.34 մլրդ` ապրիլին հզոր երկրաշարժից տուժած շրջանները վերականգնելու համար

08:45 • 02.06.16

Էկվադորին կպահանջվի 3.34 մլրդ դոլար` ապրիլին հզոր երկրաշարժից տուժած շրջանները վերականգնելու համար, հայտնել է նախագծման և զարգացման նախարար Սանդրա Նարանխոն, գրում է РИА Новости-ն:
 

Նրա խոսքով՝ այդ միջոցների 67%-ը կուղղվի պետական ոլորտի կարիքների վերականգնման համար, մյուս մասը` տնտեսության մասնավոր ոլորտին:

 

Նշվում է, որ աղետի հարվածն առանց աշխատանքի է թողել առնվազն 21.800 մարդու: Այդ մարդկանց աշխատանքի տեղավորման համար նույնպես միջոցներ կհատկացվեն:
 

Այդ առումով ամենաշատը տուժել է Մանաբի նահանգը, որտեղ գործազրկության տոկոսը երկրաշարժից հետո աճել է միանգամից 3.45%-ով:

 

Էկվադորում ապրիլի 16-ին տեղի է ունեցել կործանարար երկրաշարժ, որի մագնիտուդը կազմել է 7.8 բալ: Մահացել է 663 մարդ, 12.500 մարդ վիրավորվել է, խափանվել է ենթակառուցվածքը մի շարք նահանգներում:

 

Էկվադորին կպահանջվի $3.34 մլրդ` ապրիլին հզոր երկրաշարժից տուժած շրջանները վերականգնելու համար