ԵՄ-ում հետաձգել են Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցի լուծումը

09:21 • 02.06.16

Բրյուսելում Եվրամիության ներկայացուցիչները քննարկել են Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավորությունը, բայց, արդյունքում, հետաձգել են այդ հարցի լուծումը։

 

Վրաստանի համար վիզաների վերացման դեմ հանդես եկող երկրների թվում են եղել Գերմանիան և Ֆրանսիան, հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Դիվանագետների խոսքերով՝ խոսքը գործընթացի ամբողջական դադարեցման մասին չէ, «պարզապես մենք ցանկանում ենք ավելի զգույշ լինել»:

 

ԵՄ-ում վախենում են ներգաղթյալների հոսքի մեծացումից, ընդգծել է դիվանագետներից մեկը:

 

Հաղորդվում է, որ հունիսի 14-ին նախատեսված է տեխնիկապես ավելի բարդ, համակարգային կոռուցպիա ունեցող Ուկրաինայի դեպքի քննարկումը: Առանց վիզայի ռեժիմի սահմանման հետաձգումներ կարող են սպասվել նաև Կոսովոյի համար, որի անկախությունը մինչ այժմ դեռ չեն ճանաչել ԵՄ բոլոր անդամները: