Երիտթուրքերի կատարածը ոճրագործություն է, և Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի. Բունդեսթագի պատգամավոր

14:22 • 02.06.16

Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է հայերի նկատմամբ տեղի ունեցածի համար։

 

«Մենք պետք է ընդունենք, որ երիտթուրքերի կատարածը ոճրագործություն է։ Այդ իրավիճակի պատասխանատվությունը նաև այն ժամանակվա գերմանական կառավարությունն է կրում, քանի որ գերմանացի զինվորականները մասնակցություն են ունեցել դրան։ Այսօրվա Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի երիտթուրքերի կատարածը, պատասխանատվություն կրի ներկայի ու ապագայի համար»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը, որին հաջորդելու է քվեարկությունը։

Երիտթուրքերի կատարածը ոճրագործություն է, և Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի. Բունդեսթագի պատգամավոր