Թուրքիան Գերմանիայից հետ է կանչում դեսպանին. Կարսլըօղլուն արդեն ճանապարհին է

15:56 • 02.06.16

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուն հետ է կանչվել Թուրքիա՝ խորհրդակցությունների նպատակով։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է։

 

Կարսլըօղլուն տեղի ժամանակով 14։45-ի ինքնաթիռով թռչելու է Ստամբուլ։

 

Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։