Վենեսուելայի նախագահը խոստացել է զենք վերցնել ձեռքը՝ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար

09:47 • 02.06.16

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում երկրի բնակչությունը զենք կվերցնի ձեռքը՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, հայտնում է El Universal-ը:

 

Նրա խոսքով՝ Վենեսուելայի քաղաքացիները պաշտպանում են երկրի ազատությունը, և յուրաքանչյուրը, ով ցանկանում է, որ այն մնա անկախ և ուժեղ դեմոկրատական պետություն, պատրաստ է զենք վերցնել ձեռքը։

 

«Մենք դա կանենք. կրթություն, աշխատանք և զենք»,- ասել է նա։

 

Նա նաև նշել է, որ տեղի երիտասարդությունն իրավունք ունի պահանջելու երկրի ինքնիշխանության հանդեպ հարգանք Ամերիկյան պետությունների կազմակերպության պահանջների դիմաց, որը նախօրեին իրականացրել է Վենեսուելայում քաղաքական իրավիճակի գնահատում՝ չնայած Կարակասի բողոքներին։

Վենեսուելայի նախագահը խոստացել է զենք վերցնել ձեռքը՝ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար