Մերկելը սատարում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծին, բայց քվեարկությանը ներկա չի լինի. AFP

12:59 • 02.06.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի կոտորածը պետք է «ցեղասպանություն» անվանվի, բայց նա չի մասնակցի այդ հարցի վերաբերյալ հինգշաբթի օրը խորհրդարանում կայանալիք քվեարկությանը: Այդ մասին հայտարարել է Մերկելի խոսնակը, հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

 

«Նա ասել է ինձ, որ համակարծիք է իր խորհրդարանական խմբի հետ»,- լրագրողներին ասել է Մերկելի խոսնակ Քրիստիան Վիրցը, երբ նրան հարցրել են, թե արդյոք Մերկելը ցո՞ւյց է տվել իր հավանությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձևին չորեքշաբթի օրը կայացած կուսակցական հանդիպման ժամանակ:

 

Այնուամենայնիվ, Գերմանիայի առաջնորդը չի կարողանա ներկա լինել Բունդեսթագում կայանալիք քվեարկությանը՝ ծրագրված «այլ պաշտոնական գործերի պատճառով», նշել է նրա խոսնակը:

 

 

Մերկելը սատարում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծին, բայց քվեարկությանը ներկա չի լինի. AFP