18-ամյա շոտլանդացին կոտրել է Facebook-ի` հյուսիսկորեական կրկնօրինակը

14:45 • 02.06.16

Արևմտյան աշխարհի բարքերն ու կենսակերպը մերժող Հյուսիսային Կորեայում ստեղծվել է աշխարհի խոշորագույն սոցկայքի` Facebook-ի կրկնօրինակը, որը գործարկվելուց ժամեր անց հաքերային հարձակման է ենթարկվել:



Ինչպես նշում է techinsider.com կայքը, 18-ամյա շոտլանդացի Էնդրյու ՄքՔինն առանց ավելորդ դժվարության կոտրել է սոցկայքը:

 

Երիտասարդը պարզել է, որ phpDolphin ծրագրակազմի հիմքով ստեղծված կայքում  հյուսիսկորեացի մասնագետները մոռացել են փոխել դրա բազային կարգավորումները` «username»  բաժնում թողնելով «admin» բառը, իսկ «password»-ի դեպքում` «password» բառը:

 

«Դա շատ հեշտ էր»,-ասել է շոտլանդացին:
 

Աղբյուրը հավելում է, որ 25 մլն բնակչություն ունեցող Հյուսիսային Կորեայում ընդամենը մի քանի հազար մարդ է կարողանում օգտվել համացանցից, որը խստագույնս վերահսկվում է:


 

18-ամյա շոտլանդացին կոտրել է Facebook-ի` հյուսիսկորեական կրկնօրինակը