ԱՄՆ-ում 5-ամյա տղան 911 է զանգահարել, երբ հայրը մեքենայով կարմիր լույսի տակով է անցել

15:32 • 02.06.16

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում 5-ամյա մի տղա զանգահարել է 911 ծառայություն, երբ տեսել է, թե ինչպես է հայրը մեքենայով անցնում կարմիր լույսի տակով:



Ինչպես նշում է abcnews.go.com-ը, երեխան խոսել է դիսպետչերի հետ ու ամենայն մանրամասնությամբ պատմել ծնողի կարգազանցության մասին:



Այնուհետև դիսպետչերը խնդրել է փոքրիկին հեռախոսը փոխանցել հորը: Վերջինս ստիպված է եղել ներողություն խնդրել ճանապարհային կանոնները խախտելու համար:



Աղբյուրը հավելում է, որ հեռախոսազրույցն ավարտելուց առաջ դիսպետչերն ու վարորդը մի լավ  ծիծաղել են:

 

ԱՄՆ-ում 5-ամյա տղան 911 է զանգահարել, երբ հայրը մեքենայով կարմիր լույսի տակով է անցել