Ռուսները երկրի հիմնական թշնամիներն են համարում ԱՄՆ-ն, Ուկրաինան և Թուրքիան

12:56 • 02.06.16

Ռուսաստանի հիմնական թշնամիները, երկրի բնակիչների համոզմամբ, Միացյալ Նահանգները, Ուկրաինան և Թուրքիան են։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք իրականացրել է «Լևադա-կենտրոնը»։


Հարցվածների 72 տոկոսը բացասաբար է տրամադրված Վաշինգտոնի նկատմամբ։ Կիևին թշնամի է համարում հարցվածների 48 տոկոսը, իսկ Անկարային՝ 29 տոկոսը։


Հարցվածների 70 տոկոսը բացասաբար են վերաբերում ԱՄՆ-ի, իսկ 62 տոկոսը՝ ԵՄ քաղաքականությանը։


Համաձայն հարցումների արդյունքների՝Ռուսաստանի հիմնական բարեկամներն  են Բելառուսը (50 տոկոս), Ղազախստանը (39 տոկոս) և Չինաստանը (34 տոկոս)։


Անցյալ տարվա հունիսին Հետազոտությունների համառուսաստանյան կենտրոնը ևս այս թեմայով հարցում էր անցկացրել։


Դրան մասնակցածների 37 տոկոսը հայտարարել էր, որ ռուս հասարակության, մշակույթի ու արժեքների հիմնական թշնամին ԱՄՆ-ն է և դրա նախագահ Բարաք Օբաման։

Ռուսները երկրի հիմնական թշնամիներն են համարում ԱՄՆ-ն, Ուկրաինան և Թուրքիան