Ստամբուլ-Կիև չվերթը հետաձգվել է՝ ռումբի մասին ուղևորների խոսակցության պատճառով

15:07 • 02.06.16

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Ստամբուլ-Կիև չվերթը հինգշաբթի օրը հետաձգվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում՝ ռումբի մասին ուղևորների խոսակցությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

 

Գործակալության հաղորդման համաձայն՝ թռիչքի պատրաստվող օդանավի ուղևորներից մեկը խոսակցության ընթացքում ասել է, որ իբր «վաղը Կիև թռչող ինքնաթիռում ռումբ է տեղադրվելու»:

 

Այդ մասին լսած բորտուղեկցորդը խոսակցության մասին հայտնել է օդանավի նավապետին, իսկ նա, գնահատելով վտանգը, կայացրել է թռիչքը հետաձգելու մասին որոշում:

 

Բոլոր 90 ուղևորները տարհանվել են տերմինալ, ինչից հետո մասնագետները հետազոտել են ինքնաթիռը: Ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել:

 

 

Ստամբուլ-Կիև չվերթը հետաձգվել է՝ ռումբի մասին ուղևորների խոսակցության պատճառով