Տրամադրությունը, ախորժակը լավ է, ամեն ինչ նորմալ է. Սուրիկ Խաչատրյանն այսօր կմնա հիվանդանոցում
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրների հետ կապված դիմել է «Աստղիկ» Բժշկական կենտրոն և հետազոտվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ամեն ինչ նորմալ է և սովորական հետազոտություն է իրականացվում:
«Տրամադրությունը լավ է, ախորժակը լավ է, քայլում է, ժպտում է, ծիծաղում է»,- ասաց բժիշկը և նշեց, որ դեռ ոչ մի խնդիր չեն հայտնաբերել և մարզպետը այսօր կմնա հիվանդանոցում՝ հետազոտվելու:
«Խնդիրներ չունի, հետազոտում ենք, եթե խնդիր ունենար վիրահատություն կանեինք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչի հետ կապված են հետազոտում, ասաց, որ դրանք մասնագիտական հարցեր են և չի կարող ասել:
Իսկ թե հատկապես ինչ խնդիրներ է ունեցել, որ դիմել է, բժիշկն ասաց. «Ինքն է եկել հիվանդանոց հետազոտվելու, երբ իրեն տեսնեք կհարցնեք»:
Tert.am-ի տեղեկություններով Սուրիկ Խաչատրյանի առողջական խնդիրը կապված է թոքերի հետ:










