Սիրիական Դարայա քաղաք է հասցվել 2012 թվականից ի վեր առաջին օգնությունը
Պաշարված սիրիական Դարայա քաղաքի բնակիչները 2012 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն են ստացել: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարդասիրական ավտոշարասյունը կառավարական ուժերի կողմից պաշարված քաղաք է ժամանել չորեքշաբթի՝ մատակարարելով պատվաստանյութեր, դեղեր և մանկական սնունդ:
Դա հնարավոր է դարձել հրադադարի ռեժիմի շնորհիվ, որը համաձայնեցվել է հակամարտող կողմերի հետ մարդասիրական կազմակերպությունների կողմից:
Քաղաքի բնակիչները մի քանի տարի սննդի, խմելու մաքուր ջրի և դեղերի խիստ պակաս ունեն: Քաղաքում արդեն ավելի քան 3 տարի չկա էլեկտրականություն։ ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքում մնում է մոտ 4 հազար մարդ:










