«Տաշիր» առևտրի կենտրոնից մարդիկ տարհանվել են բացառապես անվտանգության նկատառումներով. տնօրինություն
«Տաշիր» առևտրի կենտրոնում այսօր բռնկված հրդեհը ունեցել է տեղային բնույթ, շատ արագ մեկուսացվել է, իսկ առևտրի կենտրոնի աշխատակիցները տարհանվել են բացառապես անվտանգության նկատառումներով:
«Եղել է կարճ միացում, դիմել ենք համապատասխան մարմիններին` ԱԻՆ-ին, որն էլ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ` հրդեհն արագ մեկուսացնելու համար»,- այս մասին Tert.am-ին հայտնեց «Տաշիր» առևտր կենտրոնի տնօրինությունը:
Հավելվեց, որ որևէ տաղավարի որևէ վնաս չի հասցվել, և կենտրոնը վաղվանից կաշխատի բնականոն հունով:










