Լոս Անջելեսի նախկին քաղաքապետը հայտարարել է Թրամփի դեմ արշավ սկսելու մասին
Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլյարաիգոսան դրամահավաք է սկսել խոշոր արշավի համար, որն ուղղված է ընդդեմ նրան, որ թույլ չտրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը: Այդ մասին նախկին քաղաքապետը հայտնել է Սակրամենտո քաղաքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սկսած այս պահից և մինչև նոյեմբեր ես իմ բոլոր ջանքերը կուղղեմ նրան, որ կանգնեցնեմ Թրամփին»,- ասել է նա:
Վիլյարաիգոսայի խոսքով՝ իր արշավով, որը կոչվում է «Կառուցելով կամուրջներ, այլ ոչ թե պատեր», ինքը մտադիր է ստանալ ներգաղթյալների և լատինամերիկյան բնակչության աջակցությունը Կալիֆորնիա, Արիզոնա, Նևադա և Ֆլորիդա նահանգներում, որոնց օգնությունն անհրաժեշտ է` նախագահական ընտրություններում ձայների զգալի մասից Թրամփին զրկելու համար:
«Այն հեռանկարը, որ Թրամփը նախագահ է դառնալու, սարսափեցնում է ինչպես դեմոկրատներին, այնպես էլ հանրապետականներին»,- ասել է նախկին քաղաքապետը` Թրամփին անվանելով ռասիստ և կնատյաց:










