Ռուսական անօդաչուն Թուրքիայից Սիրիա ուղևորվող բեռնատարների շարասյուն է ֆիքսել (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարության անօդաչուն Թուրքիայից դեպի սիրիական Հալեպ և Իդլիբ նահանգներում գտնվող ահաբեկիչների դիրքերը շարժվող բեռնատարների շարասյուն է ֆիքսել:
Տեսագրությունը հրապարակել է Russia Today գործակալությունը:
Այն մասին, թե ինչ են տեղափոխում բեռնատարները, տեղեկություն չկա, սակայն մի շարք լրատվամիջոցներ ենթադրում են, որ դրանցում գտնվում են գրոհայինները կամ նրանց համար նախատեսված զենքը:
Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր վերջին երեք օրում թուրք-սիրիական սահմանից դեպի Հալեպի Ազազ բնակավայր բեռնատար մեքենաների հոսքի ավելացման մասին:
Ներկա պահին Սիրիայում հրադադարի ռեժիմ է գործում, որը սահմանվել է փետրվարի 27-ին:










