Գերմանացիների մեծամասնությունը կողմ է Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը. հարցում

20:00 • 03.06.16

Գերմանացիների մեծամասնությունը կողմ է Բունդեսթագի ընդունած բանաձևին, որով երկրի խորհրդարանը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

 

Ինչպես փոխանցում է DW.com-ը` այս մասին են վկայում հունիսի 2-ին` բանաձևի ընդունումից հետո կատարված հարցման արդյունքները, որը հրապարակել է ARD մեդիաընկերությունը: Ըստ հարցման արդյունքների` բանաձևի ընդունմանը կողմ են արտահայտվել գերմանացիների 74 տոկոսը:


Հարցմանը մասնակցած գերմանացիների 18 տոկոսը հայտարարել են, որ նման բանաձևի ընդունումը ճիշտ քայլ չեն համարում, մինչդեռ հարցվողների 57 տոկոսը կարծիք են հայտնել, որ այդ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների վրա:


Հարցմանը մասնակցած գերմանացիների 91 տոկոսը կարծում է, որ Թուրքիային՝ որպես գործընկերոջ, չի կարելի վստահել: Այդ երկիրը հուսալի գործընկեր է համարել հարցվողների միայն 7 տոկոսը:


Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նախօրեին:

 

Գերմանացիների մեծամասնությունը կողմ է Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը. հարցում