Հունական Սամոս կղզում ներգաղթյալների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով 15 մարդ է վիրավորվել
Աֆղանստանից, Պակիստանից և Սիրիայից ներգաղթյալները զանգվածային ծեծկռտուք են սկսել հունական Սամոս կղզում, 15 մարդ հոսպիտալացվել է լուրջ վնասվածքներով, գրում է РИА Новости-ն:
Անկարգությունը սկսվել է երեկոյան, պատճառները դեռ հայտնի չեն: Բախումները եղել են դաժան, մասնակիցները 2 տուն են հրդեհել։
Պահանջվել է ոստիկանության հատուկջոկատայինների միջամտությունը, որպեսզի անկարգությունները դադարեցվեն և հրշեջներին հնարավորություն տրվի հանգցնել կրակը:
Հաղորդվում է, որ ձերբակալվել է մոտ 20 ներգաղթյալ:
Մեկ օր առաջ բախումներ էին եղել աֆղանացիների և պակիստանցիների միջև Լեսբոս կղզում: Տուժել էին տասնյակ մարդիկ, ճամբարի մի մասը հրդեհվել էր:
Սամոսում է գտնվում ավելի քան 1100 փախստական և ներգաղթյալ, Լեսբոսում` մոտ 4000:










