Մեկ շաբաթից Էլ Ֆալուջա քաղաքում ԻՊ չի լինի. Իրաքի կառավարության ներկայացուցիչ

08:46 • 03.06.16

Իրաքի կառավարության ներկայացուցիչ Բասամ ալ- Հուսայնին հայտնել է, որ երկրի զինված ուժերին մեկ շաբաթից ավելին անհրաժեշտ չի լինի Էլ Ֆալուջա քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից ազատագրելու համար, հայտնում է Sputnik-ը:
 

«Մենք հույս ունենք, որ 3-4 օրվա ընթացքում, ամենաշատը` մեկ շաբաթում, Էլ Ֆալուջան ազատագրված կլինի: Դա 100%-ով»,- նշել է ալ- Հուսայնին:

 

Նա պարզաբանել է, որ հարձակողական գործողությունը դանդաղում է Իրաքի իշխանությունների ցանկությամբ, որոնք ցանկանում են խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից:

 

Ալ- Հուսայնիի խոսքով՝ քաղաքի ազատագրումից հետո ԻՊ-ի ուժերն Իրաքում ամբողջությամբ կարգելափակվեն:
 

Մեկ շաբաթից Էլ Ֆալուջա քաղաքում ԻՊ չի լինի. Իրաքի կառավարության ներկայացուցիչ