Մոտ 600 կգ. Ճապոնիայում առգրավվել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը

10:32 • 03.06.16

Ճապոնիայի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմքանակը` մոտ 600 կգ, առգրավվել է երկրի հարավային Նահա նավահանգստում, հայտնում է РИА Новости-ն:

 

Թմրանյութերը հայտնաբերվել են զբոսանավի վրա, որը ժամանել է Թայվանից:

 

Մաքսային ծառայության աշխատակիցները նաև ձերբակալել են զբոսանավում գտնվում 5 թայվանցիներին, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է կետամին թմրամիջոց: Իսկ զբոսանավում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 600 կգ քաշով թմրանյութ: «Սև շուկայում» նրա արժեքը կազմում է մոտ 400 մլն դոլար:
 

Դա թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակն է, որ երբևէ առգրավվել է Ճապոնիայում: