Louis Vuitton-ն առանց սլաքների ժամացույց է ներկայացրել

14:52 • 03.06.16

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը ներկայացրել է ձեռքի ժամացույցի նոր մոդել, որի ժամատախտակի վրա բացակայում են սլաքները:


Ինչպես նշում է lenta.ru-ն, ուշագրավ նորույթը, որը ստացել է Escale Spin Time անվանումը, թվերի փոխարեն ունի փոքրիկ ծովային դրոշների պատկերներ: Հենց այդ պատկերներից մեկն էլ շարժվում է ու ցույց է տալիս ժամանակը:
 

Հայտնի է, որ ժամացույցը հասանելի կլինի 2 տարբերակով` պատրաստված վարդագույն և սպիտակ ոսկիներից: Դրանք վաճառքում կհայտնվեն մինչև տարեվերջ:

 

Louis Vuitton-ն առանց սլաքների ժամացույց է ներկայացրել