Երախտիքի հավաք Մադրիդում՝ Գերմանիայի՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար (լուսանկարներ)

15:18 • 03.06.16

 

Հունիսի 3-ին Մադրիդում՝Իսպանիայի Թագավորությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դիմաց, Մադրիդի հայ համայնքի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հավաք, որի ընթացքում մեր հայրենակիցները շնորհակալություն են հայտնել Գերմանիային՝ նախօրեին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար:
 

Հավաքի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Գերմանիայի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Շնորհակալությու՛ն Գերմանիա», «Հիշու՛մ ենք և պահանջու՛մ»,  «ճանաչում=կանխարգելում», «Իսպանիա, դարձի՛ր հաջորդը» գրություններով:


Հավաքի ընթացքում ներկաները նաև տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին, ովքեր միաբերան նշում էին, որ առաջին անգամ են ականատես լինում որևէ դեսպանության դիմաց ցույցի, որի նպատակը ոչ թե բողոքն է, այլ՝ երախտիք հայտնելը, ինչը գովելի է:

Հավաքի ավարտին ներկաները շնորհակալական նամակ փոխանցեցին Գերմանիայի դեսպանության ներկայացուցչին՝ ստորագրված Իսպանիայի հայ համայնքի և ԻԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանի անունից:
 

Երախտիքի հավաք Մադրիդում՝ Գերմանիայի՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար (լուսանկարներ)