ԱՄՆ-ի երկնքում երկնաքար է պայթել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում տեղի ժամանակով առավոտյան ժամը 4-ին երկնային մարմինը մտել է Երկրի մթնոլորտ ու այրվելով պայթել:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, երկնաքարն ունեցել է մոտ 3 մ տրամագիծ և մի քանի տասնյակ տոննա քաշ:
Ըստ ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի հաշվարկների` երկնաքարը սլացել է 64.000 կմ/ժ արագությամբ: Իսկ դրա կինետիկ էներգիան եղել է մոտ 10 կիլոտոննա:
Օբյեկտը պայթել է մոտ 35 կմ բարձրության վրա, ինչից հետո դրա բեկորներն ընկել են Տոնտո ազգային պարկի տարածքում:
«Տուժածների կամ ավերածությունների մասին որևէ տեղեկություն չկա»,-ասել է ՆԱՍԱ-ի աշխատակից Բիլ Կուկը:










