Փարիզի ջրհեղեղի պատճառով Լուվրից տարհանել են արվեստի 250 000 նմուշ (լուսանկարներ)

23:35 • 03.06.16

Փարիզը ողողել են վերջին 100 տարում տեղի ունեցած ամենասարսափելի ջրհեղեղները, որոնց պատճառով Լուվրի թանգարանի նկուղային հարկից ստիպված տարհանել են արվեստի 250 000 նմուշ:


Ինչպես գրում է Daily Mail-ը` Փարիզի բնակիչներին զգուշացրել են խուսափել Սենի ափերով քայլելուց, որը վարարել է և, ինչպես սպասվում է, հասել է 5.7 մետր առավելագույն ցուցանի:


Հորդառատ անձրևները Եվրոպայում արդեն 14 մարդու մահվան պատճառ են դարձել:


Աշխարհում ամենից շատ այցելություններ գրանցող Լուվր թանգարանն ստիպված փակվել է համաշխարհային կարևորության արվեստի գործերը պահպանելու համար:


Թանգարանի նկուղներն առաջին անգամ են դատարկվել Երկրորդ աշխարհամարտից ի վեր.  բոլոր ցուցանմուշները կրկին դուրս են բերվել:


Ելիսեյան դաշտերի  ծայրում գտնվող Հաղթանակի կամարը նույնպես փակվել է: