ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր

13:44 • 03.06.16

 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:
 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

 

Զրուցակիցները քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել այս տարվա վերջին Անտանանարիվուում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման և օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է արվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։

 

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր