Կրետեի ափերի մոտ հարյուրավոր ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել

13:04 • 03.06.16

Հարյուրավոր ներգաղթյալներ տեղափոխող նավը շրջվել է հունական Կրետե կղզու հարավային ափերի մոտակայքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ Միջերկրական ծովում ընթանում է փրկարարական գործողություն, հաջողվել է փրկել մոտ 250 մարդու:

 

Հաղորդվում է, որ ջրում կարող էր հայտնվել մինչև 700 ներգաղթյալ:

 

Անցած շաբաթվա ընթացքում փրկվել է մոտ 5 հազար 600 մարդ, մոտ 880 հոգի զոհվել է: Այս տարվա սկզբից ի վեր Միջերկրական ծովում խորտակվել է մոտ 2,5 հազար մարդ, անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 1,8 հազար, մինչդեռ 2014 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ ընդամենը 57 մարդ:

 

 

Կրետեի ափերի մոտ հարյուրավոր ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել