«Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր»-ի մոտակայքում օձեր են նկատվել

19:24 • 03.06.16

Հունիսի 3-ին՝ ժամը 15։07-ին, տեղեկատվություն է ստացվել, որ «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր»-ի մոտակայքում օձեր են նկատվել, բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում բռնել են երկու սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

«Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր»-ի մոտակայքում օձեր են նկատվել