Ստամբուլում ոստիկանությունը շրջափակել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքը

12:09 • 03.06.16

Ստամբուլում ոստիկանները շրջափակել են Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքը, հաղորդում է Deutsche Welle-ն։


Իրավապահ մարմինները փակել են դեպի շենք տանող փողոցը, նաև ջրցան մեքենաներ են տեղադրել։

 

Այդ միջոցառումները ձեռնարկվել են հյուպատոսարանի շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները դեմ էին արտահայտվել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

 

Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։
 

Ստամբուլում ոստիկանությունը շրջափակել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքը