Դոնալդ Թրամփը խոստացել է բանտ նստեցնել Հիլարի Քլիթոնին
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի` ծառայողական նամակագրության կանոնների խախտման հետ կապված սկանդալի պատճառով: Այդ մասին հայտնել է նրա մրցակից` Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
«Ես կասեմ այսպես` Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի»,- հայտարարել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ Քլինթոնն աջակցել է Իրանի հետ միջուկային գործարքին, որպեսզի խուսափի ազատազրկումից:
«Եթե անկեղծ՝ նա չափազանց մեղավոր է: Այն փաստը, որ իրենք թույլ են տալիս նրան մասնակցել այս նախագահական ընտրարշավին, ամոթալի է ԱՄՆ-ի համար, դա ամոթալի է մեր ազգի համար»,- ասել է քաղաքական գործիչը, փոխանցում է The Hill-ը։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ Քլինթոնը կառավարական էլեկտրոնային համակարգի փոխարեն իր անձնական էլեկտրոնային փոստն է օգտագործել գործնական նամակագրության համար։










