ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել մորեխի նոր տեսակն անվանել դատավորի անունով

00:46 • 03.06.16

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորը թույլատրել է մորեխի նոր տեսակն անվանել իր պատվին, հայտնում է BBC-ն:

 

Քլիվլենդի Բնության պատմության թանգարանի գիտնականները հայտնել են, որ միջատին տվել են ilomantis ginsburgae անվանումը` գենդերային հավասարության համար պայքարող դատավոր Ռութ Բեյդեր Ջինսբուրգի պատվին:


Միջատի նոր տեսակը դասակարգել են` օգտագործելով Մադագասկարում 1967-ին հավաքված նմուշները, որոնք ներկայում պահվում են Ֆրանսիայի Բնության պատմության ազգային թանգարանում (Փարիզ):


Դատավոր Ջինսբուրգը երկրորդ կինն է պատմության մեջ, ով նշանակվել է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր: