Ուզբեկստանում ազգային սոցցանց է գործարկվել

11:52 • 03.06.16

Ուզբեկստանում պաշտոնապես գործարկել են նոր ազգային սոցցանցը՝ Davra.uz-ը, որը ստեղծվել է պետական միջոցներով՝ Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցությունների զարգացման հարցերի նախարարության աջակցությամբ, գրում է korrespondent.net-ը:

 

Davra.uz-ում կան առաջատար սոցիալական ցանցերի բոլոր հիմնական գործառույթները, այն աշխատում է ռուսերեն և ուզբեկերեն լեզուներով:

 

«Համաշխարհային ցանցի ուզբեկական հատվածում գրանցված է 37 սոցիալական ցանց, բայց դրանց մեծ մասը չի աշխատում: Դրանց մեծ մասն ակտիվ չէ և չի պարունակում օգտակար և հետաքրքիր բովանդակություն: Հաշվի առնելով այդ փաստը՝ ազգային սոցիալական ցանցի ստեղծման անհրաժեշտություն էր առաջացել, որը հարմարեցված կլինի մեր բնակչության մշակույթին և պահանջներին»,- հայտնել են կայքի ստեղծողները։

 

Նրանց խոսքերով՝ ցանցը «հնարավորություն է տալիս վերահսկել բովանդակությունն Ուզբեկստանի մենթալիտետի և Սահմանադրությանը համապատասխան»: Նրանք, սակայն, դժվարացել են պատասխանել, թե ինչ մեխանիզմներ են կիրառվելու վերահսկողության ժամանակ:

Ուզբեկստանում ազգային սոցցանց է գործարկվել