Ամեն օր երազ եմ տեսնում, որ ջարդված ոտքերով մեքենա եմ քշում. վիրավորված զինծառայող (տեսանյութ)

15:33 • 03.06.16

 


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային դիրքերից մեկում ջուր տեղափոխելու ժամանակ մեքենայով ականի վրա հայտնված ու վիրավորում ստացած վարորդ, պայմանագրային զինծառայող Վարդան Առաքելյանը չի կարողանում հասկանալ, թե այդ օրն ինչո՞ւ փոքր- ինչ շեղեց մեքենայի ճանապարհը։ 


«Այդ անգամ սատանան մտավ մեջս, ասաց՝ կթեքվես, թեքվեցի՝ տրաքեց»,- Tert.am-ի հետ զրույցում ապրիլի 29-ի այդ դեպքից պատմեց տուժած զինծառայողը։ Նա այս պահին բուժում է ստանում Երևանի ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։

 

Երկու ոտքերից վիրավորված Վարդանն անգամ նման պայմաններում չի կորցրել հումորի զգացումն ու սայլակի վրա իր պայթած, ապա այրված ավտոմեքենայի համարանիշն է ամրացրել։
 

«Այդ մեքենան ինձ շատ հոգեհարազատ մեքենա էր։ Դրել եմ, որ հիշեմ։ Մարդիկ նայում են, ծիծաղում, ասում են՝ այդ ի՞նչ համարներ ես դրել»,- ժպիտով պատմեց զինծառայողը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

 

 

Ամեն օր երազ եմ տեսնում, որ ջարդված ոտքերով մեքենա եմ քշում. վիրավորված զինծառայող (տեսանյութ)