Վենեսուելայի մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել` սննդի պակասի պատճառով

14:50 • 03.06.16

Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի տարբեր հատվածներում՝ սննդի, ապրանքների և ծառայությունների պակասի պատճառով:

 

Անկարգությունները բռնկվել են այն բանից հետո, երբ ազգային գվարդիայի անդամներն առգրավել են մթերքը Սան Մարտին թաղամասի մի քանի խանութներից՝ դրանք, այսպես կոչված, մատակարարման տեղական կոմիտեների միջոցով բնակչությանը հետագայում բաժանելու համար: Հաղորդվում է, որ թաղամասի բնակիչները ցանկանում էին խանգարել իշխանությունների գործողություններին:

 

El Nacional պորտալը նշում է, որ բախումների հետևանքով ազգային գվարդիան արցունքաբեր գազ է կիրառել, ինչից հետո բողոքներ են սկսվել նաև Կարակասի այլ թաղամասերում, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում:

 

Մի քանի թաղամասերում բնակիչները բողոքել են ջրամատակարարման բացակության և էլեկտրականության մշտական անջատումների դեմ:

 

Վենեսուելան վերջին շրջանում բախվել է մասշտաբային ճգնաժամի: Նավթի գների անկումը հանգեցրել է ապրանքների դեֆիցիտի, գնաճի և պետության եկամուտների անկման: