Չեխիայում գերթեթև ինքնաթիռ է կործանվել
Չեխիայի հյուսիսային Նիմբուրկ քաղաքի օդանավակայանում այսօր փոքր ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով չեխական լրատվական գործակալությունը:
«Նիմբուրկի օդանավակայանի տարածքում 13:00-ի դրությամբ (14:00` երևանյան ժամանակով) գերթեթև ինքնաթիռ է կործանվել: Զոհվել են օդաչուն և նրա հետ խցիկում գտնվող ուղևորը», - նշել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` օդաչուն չի կարողացել խուսափել գետնի հետ բախումից: Միջադեպի պատճառները պարզվում են:










