Ահաբեկչության սպառնալիք Պետերբուրգում. տարհանել են «Գալերեա» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

21:24 • 04.06.16

Հունիսի 4-ի երեկոյան տարհանել են Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող «Գալերեա» առևտրի կենտրոնը:  Life.ru-ի հաղորդմամբ` շենքի մոտ հսկայական թվով մարդիկ են հավաքվել:



Առևտրի կենտրոնին են մոտեցել ոստիկաններն իրենց շների հետ  և ՕՄՕՆ-ի  աշխատակիցները։ Աղբյուրը նշում է, որ տեսանյութը խմբագրություն է ուղարկվել դեպքի վայրից LifeCorr հավելվածի միջոցով: Տեսանյութի հեղինակի խոսքով`  ոստիկանները խոսում են «ահաբեկչական գործողության սպառնալիքի» մասին:


Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի առևտրի կենտրոնը ևս մի քանի անգամ տարհանվել է, սակայն ռումբի առկայության մասին ահազանգերը կեղծ են եղել:

 

Ահաբեկչության սպառնալիք Պետերբուրգում. տարհանել են «Գալերեա» առևտրի կենտրոնը (տեսանյութ)