Կյանքից հեռացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին
ԱՄՆ-ում 74 տարեկանում կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։
Տեղեկությունը հաստատել է մարզիկի ընտանիքի ներկայացուցիչը, փոխանցում է NBC News-ը:
Վերջին օրերը բռնցքամարտիկն անցկացրել է Ֆինիքս քաղաքի մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ուր հայտնվել էր շնչառական օրգանների խնդիրների բարդացման հետևանքով:
Հոգեհանգիստը կկայանա նրա հայրենի Լուիսվիլ քաղաքում` Կենտուկի նահանգում:










