Բոլիվիայում ոստիկանությունն արցունքաբեր գազի միջոցով ցրել է հաշմանդամ ցուցարարներին (տեսանյութ)

12:08 • 04.06.16

Բոլիվիայի Լա Պաս քաղաքում ոստիկանությունը հաշմանդամների ցույցը ցրել է արցունքաբեր գազի միջոցով:

 

Սայլակներով և հենակներով մարդիկ պահանջել են կառավարությունից է՛լ ավելի մեծ աջակցություն, ներառյալ` թոշակների բարձրացում և սոցիալական ադապտացիայի համար պայմանների բարելավում։ Սակայն նրանց պահանջները չեն լսել, գրում է Вести-ն։

 

Ավելին, մահակներով զինված ոստիկանները վահաններով ուժով հետ են մղել ցուցարարներին:
Տեսախցիկներն արձանագրել են սարսափելի տեսարաններ, որտեղ անօգնական մարդկանց պարզապես նետում են գետնին: Շատ հաշմանդամներ լուրջ վնասվածքներ են ստացել:

 

 

 

Բոլիվիայում ոստիկանությունն արցունքաբեր գազի միջոցով ցրել է հաշմանդամ ցուցարարներին (տեսանյութ)