Ուկրաինայում ձերբակալվել է «Եվրո-2016»-ի ժամանակ ահաբեկչությունների իրականացման համար զենք ուղարկող մի ֆրանսիացի

13:22 • 04.06.16

Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին ձերբակալվել է Ֆրանսիայի մի քաղաքացի, ով կասկածվում է «Եվրո-2016»-ի նախաշեմին ահաբեկչությունների ծրագրման համար:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն,  սահմանապահները տղամարդու մեքենայի մեջ գտել են զենք` նռնականետներ, «Կալաշնիկով» ինքնաձիգներ ու 100 կգ-ից ավելի պայթուցիկ նյութ։

 

Ըստ նախնական  տվյալների՝ ձերբակալվածը մտադիր է եղել այդ ամենն ուղարկել ահաբեկչությունների իրականացման համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆրանսիացին ձերբակալվել էր մայիսին վերջին: Այժմ նա կալանքի է տակ է և գտնվում է Ուկրաինայում:
 

Ուկրաինայում ձերբակալվել է «Եվրո-2016»-ի ժամանակ ահաբեկչությունների իրականացման համար զենք ուղարկող մի ֆրանսիացի